Զելենսկին հաջորդ շաբաթ կարող է փոփոխել կառավարության կազմն ու ԱՄՆ-ում դեսպանին․ FT
Վլադիմիր Զելենսկին կարող է հաջորդ շաբաթ կառավարության ամենամեծ վերադասավորումները կատարել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում և միաժամանակ փոխել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Զելենսկուն մոտ կանգնած երեք աղբյուրների։
«Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խոստացել է, որ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին կփոխի հաջորդ շաբաթ՝ հակամարտության ընթացքում երկրում կառավարության խոշորագույն վերադասավորումների հետ միաժամանակ»,-գրում է պարբերականը։
Ինչպես պարբերականին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ Զելենսկին ցանկանում է Մարկարովայի փոխարեն նշանակել «լավ գործարարի, որը հասկանալի է Սպիտակ տան և միևնույն ժամանակ կոնգրեսի համար»։