կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Զարիֆը հայտնել է, որ Լավրովի հետ զրույցներում ստիպված է եղել կիրառել կոշտ, քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշար․ արդյոք աղավաղե՞լ են նրա խոսքերը

Զարիֆը հայտնել է, որ Լավրովի հետ զրույցներում ստիպված է եղել կիրառել կոշտ, քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշար․ արդյոք աղավաղե՞լ են նրա խոսքերը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում ինքը ստիպված է եղել անցում կատարել «կոշտ, ոչ դիվանագիտական լեզվին»: Խոսակցությունները եղել են միջուկային պայմանագրի մասին, տեղեկացնում է լենտան՝ հղում անելով BBC News-ին:

Ինչպես նշել է Զարիֆը՝ 2015 թվականին Մոսկվան միջամտել է Իրանի քաղաքականությանն ու մեղադրել Թեհրանին ԱՄՆ-ի հետ միջուկային պայմանագրի տապալման փորձի համար:

Ըստ նրա՝ Ռուսաստանը բանակցություններ է նախաձեռնել գեներալ Ղասիմ Սուլեյմանիի հետ, որպեսզի սաբոտաժի ենթարկի Թեհրանի ու Վաշինգտոնի միջև պայմանագիրը՝ դա անելով այն ստորագրելուց 10 օր հետո:

Զարիֆն ասել է. «Ռուսաստանը ցանկացել է ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումը: Ռուսները չէին մտածում, որ գործարքը կկայանա»:

Այս իսկ պատճառով, Զարիֆի խոսքով, ինքը Լավրովի հետ զրույցներում ստիպված է եղել կիրառել կոշտ ու քաղաքական գործչին ոչ հարիր բառապաշար:

Զարիֆը նաև հավելել է, որ Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը չի բխում Ռուսաստանի շահերից, դրա համար Մոսկվան փորձել է տապալել գործարքը:

Հարցազրույցի հրապարակումից մեկ ժամ անց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ձայնագրությունը մոնտաժված է, և Զարիֆի խոսքերն աղավաղված են:

 

  • Կիսվել: