շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Զախարովայի հայտարարությունների պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

Զախարովայի հայտարարությունների պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

Հարավային Կորեայի ԱԳ փոխնախարար Չունգ Բյոն Վոնն այսօր Արտգործնախարարություն է հրավիրել Կորեայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին և խստորեն բողոքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ պետության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ վերջին մեկնաբանությունների դեմ: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի ԱԳՆ-ից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Փոխնախարար Չունգը շեշտել է, որ շատ ցավալի է, որ Ռուսաստանն անտեսել է ճշմարտությունը և անվերապահորեն պաշտպանել Հյուսիսային Կորեան՝ միաժամանակ ծայրահեղ կոպիտ կերպով քննադատելով առաջնորդի խոսքերը և ընդգծել, որ դա միայն կվատթարացնի Կորեա-ՌԴ հարաբերությունները»:

Ռուսաստանի դեսպանն էլ իր հերթին ասել է, որ ուշադիր լսել է երկրի կառավարության դիրքորոշումը և այդ մասին անմիջապես կզեկուցի իր կառավարությանը։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ մեկնաբանել էր Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յեոլի հայտարարությունները: Վերջինս ԿԺԴՀ-ն անվանել է աշխարհում միակ երկիրը, որն օրենսդրորեն հաստատել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Զախարովան նախագահի հայտարարությունը տենդենցային է որակել: Նրա կարծիքով` Յուն Սեոկ Յոլի հայտարարությունները նպատակ ունեն ստվերել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ագրեսիվ ծրագրերը։

  • Կիսվել: