ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Իրանում ենթարկվել է հարվածների
ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ Իրանում հարվածների է ենթարկվել մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը»:
Պաշտոնյան հավելել է, որ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։


