Վրաստանում Թուրքիայի կողմից պետական սահմանի անօրինական հատման համար ձերբակալվել է 5 օտարերկրացի
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը մի խմբի կողմից սահմանի անօրինական խախտման եւ սահմանի անօրինական հատմանն օգնելու փաստերով ձերբակալել է 5 անձանց, տեղեկացրել է «Грузия Online»-ը։
Վրաստանի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, որոնք կատարվել են Ախալցիխեի վարչության «Ճարալի» սահմանապահ սեկտորի պահպանության տեղամասում, ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 5 օտարերկրացու՝ Մ.Ա.-ին (1978թ. ծնված), Ա.Օ.-ին (1972), Վ.Բ.-ին (1990), Ու.Ֆ.-ին եւ Ջ.Օ.-ին (1992թ. ծնված)։
Նրանք ձերբակալվել են խմբով Վրաստանի պետական սահմանի անօրինական խախտման փաստով եւ Վրաստանի պետական սահմանի անօրինական հատմանն օգնելու փաստով։
«Քննությունը պարզել է, որ Մ.Ա.-ն եւ Ա.Օ.-ն շրջանցել են անցակետն անօրինաբար, խմբով հատել են Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության կողմից Վրաստանի ուղղությամբ։ Եվ Ջ.Օ.-ն մեղադյալներ Վ.Բ.-ի եւ Ու.Ֆ.-ի օգնությամբ ապօրինաբար հատել է Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության կողմից։
Հանցագործության համար նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում։
Հետաքննությունը վարվում է Վրաստանի ՔՕ 344 հոդվածի երկրորդ մասի «ա» կետին եւ 25-344 հոդվածի առաջին մասին համապատասխան»,- նշված է հաղորդագրությունում։