Վրաստանում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հույս են հայտնել
Վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխայիլ Ժգենտին հույս է հայտնել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն։
«Մենք հույս ունենք, որ այն, ինչ սկսել ենք մեկ տարի առաջ, կլինի ի շահ մեր ժողովրդի և մեր երկրների, մենք հույս ունենք, որ դիվանագիտական հարաբերությունները և այն պատմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որով մենք հպարտանում էինք, կվերականգնվեն»,- լրագրողներին ասել է Ժգենտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2023 թվականի մայիսի կեսերին Ռուսաստանը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչպես նաև ուղիղ չվերթների արգելքը։