երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը կտրուկ փոխվել է կալանավորվելուց հետո:

«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել: «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը՝ խմբ.) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,-  ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ «կործանված պետության փոխարեն Սաակաշվիլին Վրաստանում հայտնաբերել է լավ կազմակերպված պետական համակարգ»: «Այդ ամենը բացատրում է Սաակաշվիլիի հոգեկան վիճակի կտրուկ փոփոխությունը»,- հավելել է երկրի վարչապետը:

  • Կիսվել: