երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվելիք տնտեսական ֆորումին։Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ֆորումի կազմակերպիչներից հրավեր չի ստացել։

Ըստ լրատվամիջոցի՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Վրաստանը հրավեր չի ստացել մասնակցելու տարվա գլխավոր տնտեսական միջոցառմանը՝ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։

  • Կիսվել: