Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Վրաստանի կառավարությունից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։
Ընդգծվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։
Իր հերթին ադրբեջանական կողմն էլ հայտնում է, թե հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության կապակցությամբ: