ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը:  Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Պապուաշվիլին ընդգծել է Ադրբեջանի ազգային առաջնորդ նախագահ Հեյդար Ալիևի ժառանգությունը՝ Ադրբեջանի հզոր պետության ձևավորման և Հարավային Կովկասում ռազմավարական նախագծերի զարգացման գործում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում։

«Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: