երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովն աջակցեց «գործակալների օրենքի» վետոյի հաղթահարմանը

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովն աջակցեց «գործակալների օրենքի» վետոյի հաղթահարմանը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը կողմ քվեարկեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վետոյի հաղթահարմանը։ Որոշումը հանձնաժողովը կայացրեց րոպեներ առաջ, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

Սալոմե Զուրաբիշվիլին դրան ավելացրել է ընդամենը մեկ հոդված, ըստ որի՝ օրենքը գործում է միայն մեկ օր, իսկ երկրորդ օրը կորցնում է իր ուժը։ Խորհրդարանը լիագումար նիստում արդեն քննարկում է նախագահի վետոյի հարցը։

Մայիսի 14-ին խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը նախատեսում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտարերկրյա տերության շահերը կատարող կազմակերպություններ»։

Երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար տերության շահերն իրականացնող կազմակերպություն», պետք է գրանցվի հանրային ռեգիստրում համանուն տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։

Միաժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել հարցի ուսումնասիրություն և ուսումնասիրություն-մոնիթորինգ՝ «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպությանը» բացահայտելու նպատակով։

Բացի այդ, մշտադիտարկում սկսելու համար հիմք կհանդիսանա Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը և Արդարադատության նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը «պարունակում է համապատասխան տեղեկանք՝ կապված կոնկրետ կազմակերպության շահերն իրականացնող օտար ուժ»: Մշտադիտարկում իրականացնելու համար Արդարադատության նախարարության լիազորված անձը օրենքով սահմանված կարգով իրավունք կունենա փնտրել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։ Նույն սուբյեկտի մոնիթորինգը թույլատրվելու է միայն վեց ամիսը մեկ անգամ։

 

  • Կիսվել: