շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։:

Հարևան երկրներ այցերի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի տնտեսական դիվանագիտությունը։

«Այցերի շրջանակներում կքննարկվեն Վրաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նախագծեր, ինչպես նաև երկիր լրացուցիչ բեռներ ներգրավելու խնդիրներ»,-ասել է Զալկալիանին:

Արտգործնախարարը նշել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է խթանել աշխարհաքաղաքական նախագծերը:

  • Կիսվել: