Վրացի միլիարդատերերը աղքատացել են
Վրացի միլիարդատերեր Բիձինա Իվանիշվիլիի և Միխեիլ Լոմտաձեի ակտիվների արժեքը, օգոստոսի 2-ից սկսած, վերջին մի քանի օրվա ընթացքում նվազել է։ Bloomberg-ի տվյալներով՝ Իվանիշվիլին կորցրել է 400 մլն դոլար և այժմ միլիարդատերերի վարկանիշում 400-րդ տեղում է։ Օգոստոսի 1-ին Իվանիշվիլիի կարողությունը կազմել է 7,2 մլրդ դոլար, օգոստոսի 2-ին այն աճել է մինչև 7,3 մլրդ դոլար, իսկ դրանից հետո նվազել մինչև 6,9 մլրդ դոլար։
Ղազախական Caspi ֆինտեխ․ պլատֆորմի հիմնադիր Միխայիլ Լոմտաձեի կարողությունը օգոստոսի 1-ին կազմել է 6,81 մլրդ դոլար, օգոստոսի 2-ին նվազել է մինչև 6,56 մլրդ դոլար։ Այսօր Լոմթաձեի կարողությունը կազմում է 6,26 մլրդ դոլար, և նա Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 445-րդ տեղը։ Լոմթաձեի ակտիվները օգոստոսի 1-ից նվազել են 550 մլն դոլարով։