Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակը
Ռուսական Վոլգոգրադ քաղաքում գտնվող հայտնի «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է տղամարդու դիակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել են Վոլգոգրադի տեղական մի շարք լրատվամիջոցներ։
Նախնական տվյալներով՝ մահացածը Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ռեկտոր Նիկոլայ Չեսնոկովն է։
Նշվում է, որ նա մասնակցել է էքսկուրսիայի և հուշարձանի ներսում իրեն վատ է զգացել։
Ըստ տարբեր աղբյուրների՝ նրա տարիքը 60-ից 70-ի սահմանում էր։ Ըստ աղբյուրների՝ տղամարդը մահացել է սրտի կաթվածից՝ մինչ շտապօգնության ժամանումը։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Զբոսաշրջիկներին տեղեկացվել է, որ հուշարձանի այցելությունը ժամանակավորապես արգելված է տեխնիկական պատճառներով։