կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Վնուկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Վնուկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղական ժամանակով 09:06-ից մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում են Ռոսավիացիայից։

Ռուսաստանյան գերատեսչությունը սահմանափակումների նպատակը համարել է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովումը։

«Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում չվերթներ։

Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար․ դա առաջնահերթություն է»,-հայտնել են Ռոսավիացիայից։

  • Կիսվել: