հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն

Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան։ Նյու Դելիում պետության ղեկավարը կմասնակցի BRICS գագաթնաժողովին։

«Սեպտեմբերի 11-ին առաջին զրույցը կկայանա մեր նախագահի և գագաթնաժողովի հյուրընկալող՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև», – ասել է Ուշակովը։

  • Կիսվել: