Վատիկանից հայտարարել են, որ Հռոմի Պապը թոքաբորբ չունի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բուժվում է ներերակային հակաբիոտիկներով, սակայն նրան թոքաբորբ չի ախտորոշվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Ուսումնասիրությունների արդյունքները բացառել են թոքաբորբը, սակայն հայտնաբերվել է բորբոքային պրոցես, որը հանգեցնում է շնչառության դժվարության: Թերապիան ավելի արդյունավետ դարձնելու համար հակաբիոտիկն իրականացվում է ներերակային»,- ասվում է Բրունիի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, վեհափառի վիճակը բավարար է, նա ջերմություն չունի, շնչառության վիճակը բարելավվում է, սակայն նրա գրաֆիկից նախատեսված որոշ միջոցառումներ հետաձգվել են։ «Մյուսները, որոք պաշտոնական բնույթի են և ջանքեր չպահանջող, տեղի են ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։