երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վատիկանի համար լատիներենի օգտագործումն այլևս չի լինի պարտադիր

Վատիկանի համար լատիներենի օգտագործումն այլևս չի լինի պարտադիր

Պապական կուրիան այլևս չի պահանջի լատիներենի օգտագործումը որպես պարտադիր փաստաթղթային լեզու: Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Սուրբ Աթոռի գլխավոր վարչական մարմնի կանոնադրության նոր ձևակերպման մեջ, մասնավորապես, ասված է. «Կուրիայի մարմինները, որպես կանոն, իրենց ակտերը կազմում են լատիներենով կամ այլ լեզվով»:

Իր հերթին dpa-ն գրում է, որ կաթոլիկ եկեղեցին վաղուց է թույլատրել Վատիկանից դուրս գտնվող ծխերին պատարագներ մատուցել իրենց մայրենի լեզուներով։ Հենց Պապական Աթոռում ամենատարածված լեզուն իտալերենն է:

Հաղորդվում է նաև, որ վերջին տարիներին Հռոմը հավանություն չի տալիս Տրիդենտյան պատարագի մատուցմանը, որը հայտնի է կաթոլիկության ավանդապաշտների շրջանում և կարդացվում է լատիներենով։ Միևնույն ժամանակ, Վատիկանում վարդապետական ուղերձները մինչ օրս հրապարակվում էին հին հռոմեացիների լեզվով, նույնիսկ եթե դրանք ներառում էին ժամանակակից սահմանումներ։ 

  • Կիսվել: