Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios
ԱՄՆ իշխանությունները պահանջում են, որ ամենաուշը շաբաթ Իրանը հրապարակայնորեն ճանաչի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը նավագնացության համար՝ հաղորդում է Axios-ը։
Ըստ պարբերականի՝ «ԱՄՆ-ը Իրանին ժամանակ է տվել մինչև շաբաթ օրը ներառյալ՝ հրապարակայնորեն հայտարարել նավերի գնդակոծումը դադարեցնելու մասին։ Թեհրանից նաև պահանջում են, որ ճանաչի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը»:
Վաշինգտոնն այս պահանջները Թեհրանին ներկայացրել է ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդների միջոցով։
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը ԱՄՆ ուժերը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի հրետակոծության։ Հետագայում ամերիկյան գիշերային հարվածները դադարեցվել են։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը համարում է ավարտված, միաժամանակ վստահեցրել է, որ բաց է բանակցությունների համար։
Թեհրանն էլ հայտարարել է, որ չի դիմել ԱՄՆ նախագահին՝ բանակցությունները վերսկսելու խնդրանքով, սակայն համաձայն է միջնորդների միջոցով շփումներին՝ հաղորդել է IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի անանուն խոսնակին։



