երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վաշինգտոնի երկնքում ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել․ զոհեր կան

Վաշինգտոնի երկնքում ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել․ զոհեր կան

Վաշինգտոնի երկնքում՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել։

ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 3 զինվոր: ԶԼՄ-ների տվյալներով՝ փրկարարները գտել և հոսպիտալացրել են առնվազն 4 ողջ մնացածի:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում գտնվող Պոտոմակ գետը, այժմ այնտեղ որոնումներ են իրականացվում:

Նշվում է, որ գետում ջրի ջերմաստիճանը զրոյից մի փոքր բարձր է։

 Հավելենք, որ տեղական ԶԼՄ-ները հայտնում են զոհերի մասին, սակայն այս պահին ստույգ թիվ չի նշվում։

  • Կիսվել: