Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենից ներկայացնում են մետրոյի շաբաթը թվերով․
աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
626՝ երեքվագոնանի,
1210՝ երկուվագոնանի,
990՝ մեկվագոնանի։
Մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։