Վալենսիայում բողոքի երթի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 30-ից ավելի ոստիկան է տուժել
Վալենսիայում երթի ժամանակ բռնկված անկարգությունների հետևանքով տուժել է 31 ոստիկան, տեղեկացնում է EITB-ը։
Նշվում է, որ ձերբակալվել է 4 անձ, որոնցից երկուսը հասարակական կարգը խախտելու, երկուսը՝ իրավապահների վրա հարձակում գործելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վալենսիայում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել: Շաբաթ օրը 130․000 մարդ է դուրս եկել փողոց, ցուցարարները վանկարկել են «Մենք ցեխով ենք կեղտոտված, իսկ դուք՝ արյամբ»:
Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրել են ջրհեղեղների մասին շատ ուշ զգուշացնելու համար, իչչ հետևանքով բազմահազար զոհեր են եղել: