ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան
Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հայտարարել , որ Եվրոպական միությունը, ըստ երևույթին, պատրաստ չէ ընդունել Թուրքիային, և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։
Էրդողանի խոսքով՝ դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։



