ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը. Թրամփ

Վաղվանից ուժի մեջ կմտնեն Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերն իսկապես կսահմանվեն, հայտնում է ABC News-ը։

«Սակագներն արդեն սահմանված են։ Դրանք ուժի մեջ կմտնեն վաղը»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) առնվազն 100 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության օբյեկտների կառուցման համար։

«Աշխարհի ամենահզոր AI չիպերը կարտադրտվեն Ամերիկայում»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ներդրումները կուղղվեն Արիզոնայում հինգ գործարանների կառուցմանը, որոնք, ըստ նրա, հազարավոր աշխատատեղեր կստեղծեն։

Այսօրվա հայտարարության շնորհիվ TSMC-ի ընդհանուր ներդրումներն ԱՄՆ-ում հասնում է 165 միլիարդ դոլարի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: