հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայում

Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայում

Չորեքշաբթի օրը Նոր Զելանդիայի հյուսիսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Geonet ծառայությունը:
Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պարապարաում քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 57 կմ խորության վրա:
Վնասի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

  • Կիսվել: