երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Քիր Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Քիր Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Ֆրանսիայում ընթացող G7 գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին Լֆոն դեր այենը գրել է սոցցանցի իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, անհրաժեշտությունը՝ շարունակելու մեր աջակցությունը Ուկրաինային, նրա զինված ուժերին և ուկրաինական ԶՈՒ-ի ձմռան նախապատրաստվածությանը»:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները։

 

  • Կիսվել: