Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը. Պուտինը շնորհավորել է Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ձեր ղեկավարությամբ բարեկամական Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։
Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը»,-նշել է Պուտինը։