Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում երեք գյուղ է ազատագրել. Սիրսկի
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում միանգամից երեք գյուղ են ազատագրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատում եմ մարտական գործողությունների շրջաններում։ Պոկրովսկու ուղղությունը, որտեղ ամենադժվարն է: Որտեղ Ուկրաինայի անկախության և ուկրաինական դրոշի պաշտպանությունը պարզապես բարձր խոսքեր չեն, այլ ամենօրյա ռիսկ և ամենօրյա սխրանք: Մեր զորքերը հաջողությամբ հակագրոհեցին և թշնամուց մաքրեցին Դոնեցկի շրջանի գյուղերը՝ Միխայլովկա, Կանաչ Գայ, Վլադիմիրովկա»:


