Ուկրաինայի ԶՈւ հրթիռակոծության հետևանքով խորտակված լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է
Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռակոծության հետևանով Սև ծովի «Կավկազ» խորտակված լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է, փրկարարները որոնում են ևս 2-ին։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Արտակարգ պատահարի վայրում տեղադրվել են արգելապատնեշներ, որպեսզի թույլ չտան վառելիքի տարածումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Սև ծովի «Կավկազ» նավահանգիստը։