Հայաստանը Պաղեստինի կառավարությանը մաղթում է խաղաղության հաստատում և բարգավաճ ապագա․ ՀՀ ԱԳՄԱՆ
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ։
«Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղության հաստատում և բարգավաճ ապագա», – ասվում է գերատեսչության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Շնորհավորանքին արձագանքել է Երևանում Իրանի դեսպանությունը՝ տարածելով այդ հրապարակումը և նշելով, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի համերաշխությունը պաղեստինցի ժողովրդի հետ։



