կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուկրաինայի խոցած ռուսական լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է, 1-ի գտնվելու վայրն անհայտ է

Ուկրաինայի խոցած ռուսական լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է, 1-ի գտնվելու վայրն անհայտ է

Կրասնոդարի երկրամասի իշխանությունը հայտնել է, որ Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում», երկաթուղային լաստանավի խորտակումից հետո անձնակազմի 17 անդամ փրկվել է, ևս երկու մարդու որոնումները շարունակվում են։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացրել են, որ անհայտ է անձնակազմի 1 անդամի ճակատագիրը: Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբից հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են երկաթուղային լաստանավի, որում վառելիքի պաշարներ են եղել։ Լաստանավը խորտակվել է:

Լաստանավի կործանումից հետո Ղրիմի կամրջի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

  • Կիսվել: