շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ուկրաինան գնում է քայքայման, իսկ ԱՄՆ-ն չի էլ հիշի իր կողմնակիցների մասին այնտեղ, ինչպես Քաբուլում. Պատրուշև

Ուկրաինան գնում է քայքայման, իսկ ԱՄՆ-ն չի էլ հիշի իր կողմնակիցների մասին այնտեղ, ինչպես Քաբուլում. Պատրուշև

ԱՄՆ-ն Ուկրաինան լցնում է անպետք ամերիկյան սպառազինությամբ և նպաստում ծայրահեղականության, թմրաշրջանառության և ազգամիջյան ու միջկրոնական ատելության աճին։ Այս մասին ՛՛Իզվեստիա՛՛-ի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Նա նշել է, որ  Ուկրաինան գնում է քայքայման, իսկ ԱՄՆ-ն ինչ-որ պահի չի էլ հիշի իր կողմնակիցների մասին այնտեղ, ինչպես Քաբուլում։

Պատրուշևը, մասնավորապես, ասել է. ՛՛Քաբուլում տապալված ամերիկամետ ռեժիմին փրկե՞ց այն, որ Աֆղանստանն ուներ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Նման իրավիճակ է սպասվում նաև Ուկրաինայում ամերիկյան ընտրության կողմնակիցներին՛՛:

Նա նաև հավելել է, որ Կիևը հետևողականորեն սպասարկում է օտարերկրյա հովանավորների շահերը՝ ձգտվելով մուտք գործել ՆԱՏՕ։

 

 

  • Կիսվել: