երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Էրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները

Էրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ համատեղ կլուծվեն երկու երկրների միջև առկա խնդիրները։ Նա այս մասին գրել է X-ում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա ժամանած Թրամփի հետ հանդիպումից հետո։

«Ես ուրախ էի ողջունել իմ սիրելի ընկերոջը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ մեր երկիր պաշտոնական այցի ժամանակ։ Ես հավատում եմ, որ մեր համերաշխության և ամուր հարաբերությունների շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ լուծել մեր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր», – գրել է Էրդողանը X-ում։

Բանակցությունների մեկնարկից առաջ նա հայտարարել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման, Իրանի, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի և երկկողմ հարաբերությունների հարցերը։ Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ հույս ունի ԱՄՆ-ի դրական որոշման՝ Թուրքիայի վերադարձի վերաբերյալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախագծին, որից այն դուրս էր մնացել Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգը ձեռք բերելուց հետո։

  • Կիսվել: