ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ. Զելենսկի

Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ. Զելենսկի

Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Որոշ երկրների առաջնորդներ կարծում են, թե Ուկրաինային 10 տարի է պետք ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն մենք կարծում ենք, որ դա 2 տարում էլ կանենք: Մեզ նաև անվտանգության երաշխիքներ են հարկավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն երաշխիքը կլինի Կիևի համար: «Պատերազմում հաղթանակից հետո կլինենք Դաշինքում»,- համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: