Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա։ Այս մասին հայտնել է կայանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գրանցվել է ԱԹՍ-ների առնվազն 10 հարված:
«Հարձակման հետևանքով վնասվել է 8 ավտոբուս, որոնք նախատեսված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի տեղափոխման համար։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70 տոկոսը:


