Ուկրաինական դրոնները Բրյանսկի մարզում հարձակվել են մասնագիտացված տեխնիկայի վրա. մարզպետ
Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոնները Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Սուզեմկա ավանում հարձակվել են մասնագիտացված տեխնիկայի վրա։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սուզեմկայի շրջանի Սուզեմկա ավանի վրա FPV-դրոններով միտումնավոր հարձակման հետևանքով վնասվել է մասնագիտացված տեխնիկա։ Տուժածներ չկան։ Բեկորներից վնասվել են ավտոկռունկ, էքսկավատոր, բեռնատար ավտոմեքենա»:
Մարզպետը հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։


