Ուկրաինական դիվերսիոն խումբը նահանջել է Կուրսկի շրջանից
ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել Կուրսկի շրջանում Ուկրաինայի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի մասին:
Գերատեսչությունը նշում է, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը նահանջել է իր տարածք։
«Հրետանու կրակով, ավիացիայի հարվածներով և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հակառակորդին հասցվել է կրակային պարտություն։ Կորուստներ կրելով՝ նահանջել են», - ասվում է հաղորդագրության մեջ։