շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ուկրաինական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Լեհաստանի հարավարևելյան շրջանում ուկրաինական ավտոբուսը խոշոր վթարի է ենթարկվել՝  փոխանցում է Reuters գործակալությունը:

Ողբերգական վթարի հետևանքով մահացել է 6 մարդ, 3 տասնյակից ավելի ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այսօր առավոտյան տեղեկացվել է, որ 57 ուղևոր փոխադրող ավտոբուսը գիշերն ընկել է փոսը: Տուժածները հոսպիտալացվել են:

Դեպքի պահին ուղևորների մեծ մասը քնած է եղել՝ առանց ամրագոտիների: Ուղևորներն աշխատանքից հետո ավտոբուսով վերադառնում էին Ուկրաինա:

  • Կիսվել: