590 հազար դոլարի հափշտակության կազմակերպիչը վարչության պետ Գոռ Թադևոսյանն է․ ԶԼՄ
590 հազար դոլարի հափշտակությանը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են։
Ավելին, այնպես են պլանավորել ենթադրյալ կանցագործները, որ անգամ իրենց բռնվելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։ Ավելին, ըստ տեղեկությունների՝ անգամ օպերացիան իրականացրած Հակակոռունցիոն կոմիտեի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել ու այլ կերպար ստացել։
Քիչ առաջ Հակակոռունցիոն կոմիտեն հայտնեց,որ ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ բացահայտել են ննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590հազար դոլարի դեպքը։ հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։