Ուկրաինական անօդաչու սարքերը երկու անգամ հարվածել են Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանին
Ռոստովի մարզում հունիսի 6-ի գիշերը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, և հրդեհ է բռնկվել Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում։ Մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևն իր Telegram-ի ալիքում գրել է, որ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով:
«Աշխատանքը դադարեցվել է կրկնակի հարձակման պատճառով, անձնակազմը տեղափոխվել է անվտանգ հեռավորություն: Զոհեր և վիրավորներ չկան, սակայն «տեղեկատվությունը ճշտվում է»,- գրել է Գոլուբևը, իսկ ավելի ուշ հավելել, որ Մոսկվայի ժամանակով ժամը 4.00-ին հրդեհը մարվել է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։ Վերջին ամիսներին Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները հաճախակի են դարձել։