կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն Ուկրաինայի և եվրոպական երկրների պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցը։

Աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ը նաև Ռուսաստանին և Ուկրաինային հորդորում է ուկրաինական կարգավորման բանակցությունների շրջանակում դիտարկել ՆԱՏՕ-ին, Եվրոպայում ռազմական միջոցների և զինծառայողների տեղակայմանը վերաբերող նոր առաջարկներ։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ եվրոպական երկրներն իրենց հերթին պնդել են, որ նախ պետք է Ուկրաինայում հրադադար հաստատվի, և միայն դրանից հետո քննարկվեն ՆԱՏՕ-ի կամ զորքերի տեղակայման հարցերը։

Սակայն, ըստ գործակալության աղբյուրների, անցած ուրբաթ Դուբլինում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում մի շարք առաջնորդներ ընդունել են, որ պետք է մասնակցեն նման նախաձեռնություններին՝ գոնե ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու համար։ ԵՄ այլ ղեկավարներ էլ կարծիք են հայտնել, որ ժամանակն է վերսկսել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների շուրջ քննարկումները։

  • Կիսվել: