Ուղղաթիռ է ընկել Բալթիկ ծովը
Հուլիսի 6-ին Վիլսանդի և Սաարեմաա կղզիների միջև՝ Բալթիկ ծովում, ուղղաթիռ է ընկել, հաղորդում է ERR-ը։
Ըստ առկա տվյալների, ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ ողջ են, նրանց հետ կապ է հաստատվել։
Փրկարարները ուղղաթիռում գտնվող բոլոր 7 հոգուն տեղափոխել են Վիկատի նավահանգիստ, հայտնել է Էստոնիայի ոստիկանությունը։
«Նրանց վիճակը կարգին է, նրանք բժշկական օգնության կարիք չունեն»,- հավելել են ոստիկանությունից։