Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 13 տուժած
Թուրքիայի հարավում՝ Բուրդուր նահանգում, վթարի է ենթարկվել Անթալիա մեկնող ուղևորատար ավտոբուսը, տեղեկացնում է Milliyet-ը։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 13 մարդ։
Մեքենայում եղել է 37 մարդ, այդ թվում՝ վարորդն ու նրա օգնականը։