երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Թուրքիայում տոնակատարությունից հետո 400 մարդ է թունավորվել

Թուրքիայում տոնակատարությունից հետո 400 մարդ է թունավորվել

Թուրքիայի Բուրսա նահանգում տեղի ունեցած տոնակատարությունից հետո թունավորման գանգատներով բժշկական օգնության է դիմել շուրջ 400 մարդ. այս մասին հայտնել է տեղի առողջապահության վարչությունը։

Տեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ միջոցառման ընթացքում հավի միս և բրինձ օգտագործելուց հետո սննդային թունավորում ստացած 367 քաղաքացի բժշկական օգնության է դիմել Օրհանելիի հիվանդանոց և մի շարք այլ բուժհաստատություններ։

Ըստ գերատեսչության՝ օգնության դիմածներից 74-ը հոսպիտալացվել է. նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, իսկ 23 հոգի շարունակում է մնալ բժշկական հսկողության տակ։

Սննդամթերքի նմուշներ են առգրավվել, և միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: