կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թոշակի է ուղարկվել: Նրա փոխարեն նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն, գրում է ermenihaber.am-ը: 

2021 թվականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Մեթին Թոքելը:

Ծովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուի և օդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորությունները երկարաձգվել են մեկ տարով:

Ուշագրավ է, որ այս նշանակումները տեղի են ունենում Սիրիայում շարունակվող անորոշության պայմաններում։ Գեներալների ընդհանուր թիվը 316-ից հասել է 332-ի:

 

  • Կիսվել: