կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թուրքիայի Հաթայ նահանգի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Haberglobal-ը։

Նշվում է, որ Իսքենդերունի թաղամասում գտնվող մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 բանվոր:

Հաղորդվում է նաև, որ դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։ Հսկողության տեսախցիկը ֆիքսել է պայթյունի պահը:

  • Կիսվել: