ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Թուրքիայում հրդեհը հասել է կրիտիկական կետի. կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

Թուրքիայում հրդեհը հասել է կրիտիկական կետի. կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

Թուրքիայի անտառային հրդեհներն այսօր հասել են երկրի Մուղլա նահանգի Միլյաս քաղաքի ջերմաէլեկտրակայան:

Այս մասին հայտարարել է քաղաքապետը, հայտնում է Интерфакс գործակալությունը:

Քաղաքապետի խոսքով՝ կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում: Հրդեհը հասել է կրիտիկական կետի:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հրդեհները շարունակվում են արդեն յոթերորդ օրը, կրակի օջախները տարածվել են 32 նահանգում: Աղետի հետևանքով մահացել է 8 մարդ, 27 տուժած բուժօգնություն է ստանում: 

  • Կիսվել: