երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ասել եմ՝ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ, և վերջնական. Սամվել Կարապետյան

Ասել եմ՝ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ, և վերջնական. Սամվել Կարապետյան

Փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ «զապարոժետ» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց: Մենք 5 ամենաընդդիմադիր ուժերով հայտարարությունը արեցինք, հետո քայլ-քայլ հերթով կգնանք առաջ:

Մանդատներ վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունը չենք ճանաչում, մանդատներ վերցնելու ազդակը ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը այն հաշվարկներն էին, որոնք ցույց տվեցին ամենաարագ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար»,- նշել է Կարապետյանը:

Անդրադառնալով ընդդիմության միասնական համախմբմանը՝ Կարապետյանը շեշտեց, իրենք հիմնական ուժերով հայտարարությունն արդեն արել են, դրանից հետո կլինեն նաև այլ ուժերի արձագանքներ, երբ կհամարեն հարմար, կձևավորեն համախմբում:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանդիպում ունեցել է հետագայում ԱԺ-ում աշխատել պատրաստվող թիմակիցների հետ, Կարապետյանը պատասխանեց, որ այո, ունեցել է:

  • Կիսվել: