ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 20 հազարի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 20 հազարի

Թուրքիայում ավելացել է երկրաշարժի զոհերի թիվը, հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«Վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը 19875 է, վիրավորների թիվը՝ 79717»,- հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես այսօր հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի քան 141 հազար մարդ է մասնակցում աղետի հետևանքների վերացմանը՝ հաշվի առնելով այլ երկրներից ժամանած թիմերը։

 

  • Կիսվել: