ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24,6 հազարի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24,6 հազարի

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը խլել է ավելի քան 24,6 հազար մարդու կյանք: Այս մասին եպազրույցի ժամանակ հայտնել է փոխնախագահ Ֆուաթ Օքտայը:

՛՛Երկրաշարժի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ՛՛,-ասել է նա:

Օքտայը նաև նել է, որ 113 մարդու նկատմամբ ձերբակալման թույտվություն է տրվել։ Կասկած կա, որ նրանց գործողություններն ազդել են այն բանի վրա, որ իբր պահանջներին համապատասխան կառուցված շենքերը փլուզվել են: Մեկ մարդ արդեն ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։

Երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։

  • Կիսվել: